
Հայերը բավական հնարամիտ ազգ են եւ զանազան պարտավորություններից խուսափելու համար պատրաստ են դիմել տարբեր խորամանկությունների: Օրինակ՝ Երեւան-Սեւան մայրուղում ուրբաթ երեկոյան ինչ-որ մեկը սպորտային վերնազգեստով փակել էր արագաչափ-տեսախցիկը՝ այն բավական պինդ խցկելով օբյեկտիվի մեջ (տե՛ս լուսանկարում): Նշենք, որ արագաչափերին հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ դրանք բավական բարձր են տեղադրված: Ու օբյեկտիվին հասնելու համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ: Բայց հավանաբար այդ անձնավորության համար արագաչափը դարձել է ոխերիմ թշնամի, որին «պատժելու» համար նա պատրաստ է եղել նման ծայրահեղ քայլի գնալ` զոհաբերելով սեփական հագուստը: