![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/162911987-pic4_zoom-1000x1000-57384.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը թույլ չտալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում հնագույն պատմական հուշարձանների ոչնչացումը:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը հնարավորինս արագ վերջ դնել նման ահաբեկչական գործունեությանն ու դիմակայել մշակութային արտեֆակտների մաքսանենգությանը»,- ասվում է Գլխավոր քարտուղարի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ մշակութային հուշարձանների կանխամտածված ոչնչացումը հանդիսանում է ռազմական հանցագործություն ու մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: