
Armlur.am-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան), Դերոյի (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոյի (Մեսրոպ Նազարյանց) սպանության գործով արդեն իսկ կան ձերբակալվածներ: Վարույթն իրականացնող մարմնից՝ Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն, այս տեղեկությունը ո´չ հաստատեցին, ո´չ էլ հերքեցին ՝ նշելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ մանրամասներ հայտնել չեն կարող:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է որ ունեցել մարտի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ մոտակայքում: Դիմակավորված անձինք կրակ են արձակել ՔԿ հիմնարկի մոտ կայանած ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել են Լևոն Ղազարյանը, Դերենիկ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարով կամ ցմահ) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը):