Ակտիվիստին ձերբակալել են ՌԴ-ում գողություն կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան սեփական բնակարանից Քրեական Հետախուզության բաժին բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Երևանի Դավիթաշեն համայնքի բնակիչ 1985 թվականին ծնված Արսեն Նորիկի Օհանյանը ձերբակալվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (գողություն):

Նա հետախուզման մեջ էր անցած տարվա նոյեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:




Լրահոս