
Շուրջ 5000 զինծառայող ու 400 միավոր ռազմական տեխնիկա կներգրավվի Joint Viking զորվարժություններում, որոնք մեկնարկում են այսօր Նորվեգիայի հյուսիսում՝ Ռուսաստանի սահմանից ոչ հեռու:
Ռազմական տեխնիկայի տեղաշարժը սկսվել էր դեռևս նախորդ շաբաթ:
«Սա համընդհանուր օպերատիվ զորավարժություններ են, որոնցում կներգրավվեն սպառազինության բոլոր տեսակները»,-Nordlys հրատարակչությանը տված հարցազրույցում պարզաբանել է Նորվեգիայի Զինված ուժերի ներկայացուցիչ Ալեքսանդր Յանկովը՝ հավելելով, որ սրանք կլինեն թագավորության հյուսիսում 1967 թ խոշորագույն զորավարժությունները: