
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ ու երբեմնի մտերիմ ընկերներ Կարո Կարապետյանի եւ Տիգրան Ստեփանյանի հարաբերությունները փչացել են: Իսկ պատճառը փողի հետ կապված խնդիրներն են: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Տիգրան Ստեփանյանը Կարապետյանից պարտքով բավական մեծ գումար է խնդրել ու առայսօր չի վերադարձրել: Ավելին, Կարապետյանի՝ իր 50 հազար եվրոն վերադարձնելու հորդորները մնացել են անարձագանք: Ե՛ւ Տիգրան Ստեփանյանից, ե՛ւ Կարո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն. տեւական ժամանակ է՝ նրանք չեն պատասխանում «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին: