Շվեդական բանտերն այնպիսի արագությամբ են դատարկվում, որ երկրի իշխանություններն արդեն ստիպված են եղել փակել դրանցից 4-ը: Պատիժներն իրականացնող գերատեսչությունների ներկայացուցիչները կարծում են, որ բանտարկյալների թվաքանակի պակասի պատճառներից մեկը նախկին իրավախախտների ռեաբիլիտացիայի լայնածավալ պետական ծրագիրն է:
Սակայն պետական մեխանիզմը, դժվար թե, գլուխ հաներ գործից` առանց նախկին բանտարկյալների մասնակցության, որոնցից շատերը դեռևս բանտում սկսում են մտածել կամավորական կարիերայի մասին:
2011-2012թթ. ուղղիչ հաստատություններում դատապարտվածների թիվը նվազել է 6%-ով: Հենց այդքան էլ, իշխանությունների հաշվարկով, պետք է հայտնվեր ազատության մեջ 2013թ. վերջին: Այժմ բանտարկության մեջ գտնվում է 4852 մարդ, ինչն այդքան էլ շատ չի 9.5 միլիոն բնակչություն ունեցող պետության համար: