
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև. հայտնում է Ynet-ը:
76-ամյա Ալի Խամենեին դիտավորյալ կերպով հայտնվել է Թեհրանի կենտրոնում գտնվող իր նստավայրում, որպեսզի նրան առույգ ու առողջ տեսքով լուսանկարեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ այաթոլլահ Ալի Խամենեին հինգշաբթի երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան վիրահատել են: