
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հանդես է եկել Եվրամիության միասնական բանակ ստեղծելու օգտին. հայտնում է Yle-ն:
Երկրի ղեկավարի խոսքերով՝ Եվրամիությունը կառուցվում է խաղաղության արժեքների պահպանության վրա և չափազանց տարօրինակ է, որ չկա ոչ մի կառույց, որը կհսկեր այդ արժեքները:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նշում է, որ դա հետաքրքիր նախաձեռնություն է, և այն պետք է քննարկվի: Սակայն, նախարարի խոսքերով, ԵՄ մի շարք երկրներ կարող են հերքել սույն առաջարկը:
Ավելի վաղ Եվրամիության բանակ ստեղծելու առաջարկով էր հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: