Առաջիկա շաբաթ «Սիվիլիթաս» հիմնադրամում կվերսկսվեն հարկային ստուգումները: Ընդ որում, դրանք պետք է վերսկսված լինեին դեռ օգոստոսի 22-ին: Բանն այն է, որ ՊԵԿ-ը հուլիսի 23-ին 30 օրով դադարեցրել էր ստուգումները: Իսկ 30-րդ օրը լրացել է օգոստոսի 22-ին: «Դեռ 30 օր սառեցված օրերի մեջ ենք: Ստուգումները եթե պետք է վերսկսվեն, ապա եկող շաբաթ: Բայց ԱԱԾ-ի քննությունները դեռ շարունակվում են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը: Հիշեցնենք, որ հիմնադրամում իբր փողերի լվացման համար քրեական գործ հարուցելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, եւ հիմա այն ընթացքի մեջ է:
ԴԵՌ ՉԵՆ ՍԿՍՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ