«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Տավուշի մարզի Դեղձավան համայնքի ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաֆիոզ Ռուբոն, իր աթոռը «ժառանգություն է թողնելու» եղբոր որդուն՝ Յուրա Հովհաննիսյանին: Մեզ հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չհերքեց փաստը՝ ավելացնելով, որ արդեն 3 տարի է՝ «սովորեցնում է» Յուրային: Ապագա գյուղապետն այսօր գյուղապետարանի հաշվապահն է: «Տարել, մարդկանց հետ եմ ծանոթացրել, ձեւերն եմ սովորացրել, ասում են՝ երեսը երեսից ամաչում է, թող կառավարությունում, մարզպետարանում իրան դեմքով իմանան»: Հարցին, թե ինչու Ռ. Հովհաննիսյանն անձամբ իր թեկնածությունը չի առաջադրել, ասաց. «1998թ.-ից գյուղապետ եմ: Արդեն իրեք տարի ա՝ թոշակ եմ ստանում, բեզարել եմ, թող հիմա էլ Յուրան աշխատի»: Ի դեպ, համայնքի ղեկավարը հոգացել է նաեւ եղբոր որդու՝ պատշաճ նստավայր ունենալու հարցը. «Դու լավ գիտես, որ գյուղապետարանի շենքը դոմիկումն էր, հիմի թազա շենք ենք սարքըմ, պատերը մի մետր բրձրացրել ենք»: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու ուրիշ որեւէ մեկը չի առաջադրում իր թեկնածությունը համայնքում, գյուղապետը հարցով պատասխանեց. «Խի նախանձո՞ւմ ես… Հովհաննիսյանները հա՛մ խելացի են, հա՛մ աշխատող, հա՛մ ճկուն, ու իրենք շանսեր չեն ունենալու»:
ՄԱՖԻՈԶ ՌՈՒԲՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ