ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի մոտակայքում: Այն ՀՀ սահմանամերձ գյուղերից է, մոտ 10 կմ ընդհանուր սահման ունի Վրաստանի հետ: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանի խոսքերով՝ հրդեհի բռնկման հիմնական պատճառը եղել է օդի բարձր ջերմաստիճանը: «Պատահմունք է, թե իսկապես եղանակն է պատճառը, գյուղի այգիները «պաժառ» են ընկել: Կրակը տարածվել է Վրաստանի կողմից: Դեբեդավանի զինվորական ուղեմասից այն հասել է գյուղի մոտակա այգիները: Շուրջ 20 հա խոտհարք է այրվել, ահագին էլ ծառեր են վառվել: Հրշեջների եւ բնակիչների ուժերով կրակը մարվել է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց համայնքապետը: Վերջինս, ի դեպ, «հրդեհը վերահսկում էր» Երեւանից՝ հեռախոսով. նա մայրաքաղաքում էր:




Լրահոս