
Մարսելաբնակ Արա Խաչադուրյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը:
Նախաձեռնության նպատակն է Հայոց ցեղասպանության վկայակոչումով թույլ չտալ մոռանալ ընդդեմ մարդկության հանցագործություն հանդիսացող ցեղասպանությունները:
Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Վերջինս Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրում սպորտին, մեդիտացիային ու յոգային. գրում է Francetv-ն:
Արա Խաչադուրյանը հայտարարել է, որ իր նպատակն է սպորտի միջոցով խոսել խաղաղության, ընկալման ու հիշողության մասին:
Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը: