
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Պրիմերայի 26-րդ տուրում 3 գնդակ ուղարկելով «Ռայո Վալյեկանոյի» դարպասը, սահմանել է հերթական ռեկորդը:
Դա նրա 32-րդ հեթ-տրիկն էր «Բարսելոնա»-ի կազմում: Ֆուտբոլիստը դարձավ իսպանական մեկ ակումբի կազմում ամենաշատ հեթ-տրիկ ձևակերպած ֆուտբոլիստը:
Մինչեւ այժմ արգենտինացին այդ ռեկորդը կիսում էր «Աթլետիկ»-ի լեգենդար հարձակվող Տելմո Սարայի հետ: Նա դարձել էր 31 հեթ-տրիկի հեղինակ: