ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ Եռաբլուր էին գնացել ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ այլ ԵԿՄ-ականներ: Ս. Օհանյանն իր ելույթում, շնորհավորելով Սպարապետի ծննդյան օրը, նշել է. «Մենք բոլորս այս օրը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պետք է շնորհավորենք միմյանց եւ մեր մարտական ընկերների պատգամը հիշենք: Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել այն կառույցը, որի համար ես եմ պատասխանատու, իսկ այսօր ինքներդ տեսնում եք, որ հայկական բանակը տեղում չի դոփում եւ զարգանում է»: Ի դեպ, Սերժ Սարգսյանն այդպես էլ Եռաբլուր կամ Ծիծեռնակաբերդ չգնաց:

 

 

 

 
ՀԱՐՑ. Որքանով որ տեղյակ եմ՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկը տրամադրվում է աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչքա՞ն ժամանակում կարող եմ ստանալ աշխատավարձի վերջնահաշվարկը:

Արմեն Սարգսյան (56 տարեկան, շինաշխատանքների վերահսկող)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերն աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկը 72 ժամվա ընթացքում վճարելու վերաբերյալ նորմ չեն պարունակում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Այսպիսով, եթե քաղաքացու եւ նրա գործատուի միջեւ աշխատանքային պայմանագրով վերջնահաշվարկի այլ կարգի, այդ թվում վճարման ժամկետների վերաբերյալ, համաձայնություն առկա չէ, ապա վերջնահաշվարկը գործատուն պարտավոր է վճարել աշխատանքային պայմանագրի լուծման օրը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նաեւ սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

«AM» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում 2014թ-ի դրությամբ 600 հազար վարձու աշխատողներ կան: Ու նրանց աշխատանքից ազատելու վերջնահաշվարկը բավականին օպերատիվ կերպով պետք է իրականացվի: Այլ հարց է, թե ինչպես է գործում օրենքը:

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «սոցիալական բնակարանը», եւ ովքեր կարող են օգտվել այդ բնակարաններից:

Գեւորգ Սարգսյան (34 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Սոցիալական բնակարանը (կացարան)» սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություն է (բնակարան, բնակելի տուն, սենյակ):
Սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններում աշխատող) եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները: Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է Կառավարության կողմից:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. անապահով ընտանիքների թիվը հասնում էր գրեթե 105 հազարի: 2014-ից անօթեւանների կացարանում ժամանակավորապես բնակվել է գրեթե 143 անձ: Ու թեեւ ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ. մեր բնակչության միայն 32%-ն է համարվել աղքատ, իրականում, թերեւս, Հայաստանում աղքատ կարող է համարվել բնակչության 70-80%-ը:




Լրահոս