ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Սյունիքի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Եւ երբ խորհրդակցության ժամանակ մանկավարժներն առաջարկել են Սյունիքում պետական բուհերի մասնաճյուղեր բացել՝ պատճառաբանելով, թե շրջանավարտները մայրաքաղաքում ուսում են ստանում եւ չեն վերադառնում Սյունիք, փոխնախարարը հայտարարել է, որ դա իր ուժերից վեր է: «Պարո՛ն մարզպետ, Դուք Աստծուն ավելի մոտ եք ու այդ հարցը հեշտությամբ կարաք լուծեք»,-նշել է Մկրտչյանը՝ դիմելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա):




Լրահոս