
Նախնական տվյալներով՝ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության անմիջական կատարողն է եղել Զաուր Դադաևը՝ «Սեվեր» չեչենական գումարտակի նախկին հրամանատարի տեղակալը, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմիններում սեփական աղբյուրը:
«Իրավապահ մարմինների կողմից ստացված փորձաքննության տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ մարդը, ով կրակել է Նեմցովի վրա, եղել է Դադաևը»,- հայտնել է աղբյուրը:
«Սակայն 100%-ով դա հնարավոր կլինի պնդել, երբ կհայտնաբերվի հանցագործության զենքը»,- ասել է գործակալության զրուցակիցը: