
1.6 ամսական երեխային փրկել են` հանելով գետն ընկած մեքենայից, որի մեջ փոքրիկը նստատեղին կապված գլխիվայր վիճակում անցկացրել է 14 ժամ: Նրա 25-ամյա մայրը մեքենայի մեջ մահացած է հայտնաբերվել:
Վթարը գրանցվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգում: Փոքրիկի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Վթարի ենթարկված մեքենան հայտնաբերվել է շուրջ 14 ժամ անց, քանի որ վթարը ուշ է գրանցվել, իսկ մեքենան ընկել է կամրջի տակ, այդ իսկ պատճառով էլ այն ճանապարհից դժվար է նկատել: Մեքենան հայտնաբերվել է ձկնորսներից մեկի կողմից: Քանի որ այն շրջված վիճակում է գտնվել, գետի սառը ջուրը հոսել է թափքի միջով ու չի թրջել երեխային:
Վթարի պատճառները դեռևս անհայտ են: