«Խոչընդոտների դեպքում անհապաղ կադրային փոփոխություններ իրականացրե՛ք»:
Վարչապետը զգում է, որ հողը փախչում է իր ոտքերի տակից ու պատկերացնելով գլխի գալիքը՝ որոշել է ավելի կտրուկ ու գործնական քայլերի գնալ: Տվյալ դեպքում խոսքն ուղղված է առողջապահության նախարարին, բայց ուր էր թե Հայաստանում միայն այս ոլորտը կաղար: Բոլորին է հայտնի, որ մեր երկրում չկա մի բնագավառ, որտեղ, մեղմ ասած, խոչընդոտներ, անհարմարություններ չլինեն: Ու եթե ամենուր հարցը կադրային փոփոխությունների միջոցով պետք է լուծվի, ապա վստահաբար կարելի է ասել, որ ելքերի ելքը իշխանափոխությունն է: Հրաժարականների շարքն էլ, թերեւս, պետք է սկսվի հենց վարչապետ Տիգրան Սարգսյանից: