Armenian text to speach

Միխայիլ Սաակաշվիլիի գումարները չեն բավականացրել Ուկրաինայում մեքենա գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդականն ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարողացել իր համար Ուկրաինայում տուն կառուցել բյուրոկրատական քաշքշուկների պատճառով, իսկ մեքենաների գները չափազանց բարձր են եղել, այս մասին Սաակաշվիլին հայտնել է Шустер live թոք-շոուի եթերից:

«Ինձ մեքենա է պետք: Մեզ մոտ սովորական Hyundai-ին ավելի թանկ արժե, քան Lexus ու Mercedes-ը Նյու Յորքում: Իսկ Վրաստանում այդ գումարով կարող ես Maserati գնել»,-ասել է նա:

Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ նման գինը բացատրվում է ոչ թե «զապորոժեցը» պաշտպանելու ձգտմամբ, այլ պատգամավորների օրինախախտումներով:

«Նա, ով այդ օրենքը Ռադա է մտցրել, մաքսանենգային մեքենաներ է ներկրել»,- պնդում է Սաակաշվիլին:




Լրահոս