
Մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:
Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի հավաքականն անցկացրեց մարզական հավաք Մոսկվայում՝ անցկացնելով նաև ընկերական հանդիպումներ ռուսական «Միտիշչի», «Պրոգրես» և «Յամալ» թիմերի դեմ:
Շարունակելով նախապատրաստությունը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարտի 10-ից 13-ը կանցկացնի մարզումներ, իսկ մարտի 14-ից 16-ը մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեիայում: Մեր հավաքականը Խորվաթիա կմեկնի մարտի 16-ին:
ՀՖՖ մամլո ծառայություն