Քրդերն Իրաքում նոր գրոհ են սկսել ընդդեմ «Իսլամական պետության»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքում քրդական զինված ուժերը նոր գրոհ են սկսել «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ՝ փորձելով նրանց դուրս մղել Քիրքուկ քաղաքի մոտերքում գտնվող իրենց դիրքերից:

Ռազմական ջոկատների ղեկավարների խոսքերով՝ օպերացիային օդից աջակցություն են ցույց տալիս ԱՄՆ-ի ղեկավարությամբ կռվող կոալիցիոն ուժերը:

Քրդական ռազմականացված ձևավորումները, որոնք հայտնի են փեշմերգա անունով, Քիրքուկ քաղաքն իրենց վերահսկողության տակ են վերցրել անցած ամռանը, այն բանից հետո, ինչ «Իսլամական պետության» զինյալների գրոհի պատճառով քաղաքը լքեց Իրաքի բանակը:

Նավթով հարուստ շրջանում գտնվող այդ քաղաքը դարձել է քրդերի գլխավոր ձեռքբերումը, սակայն այն դեռևս ջիհադիստնմերի հարձակումների առջև խոցելի է մնում:




Լրահոս