Armenian text to speach

Բոլոր պատասխանները դիմումատուներին տրամադրվել են սահմանված ժամկետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի հանրակրթական դպրոցների առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի ընթացքի հետ կապված քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 15 առարկաներից անցկացվող օլիմպիադաներն ավարտվել են, և արդյունքների ամփոփումից հետո հաղթողները կպարգևատրվեն: Նշվել է նաև, որ նախորդ տարիների համեմատ գրանցվել է մասնակցության աճ: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մանկապարտեզներում հերթագրվող երեխաներին հաշվառելու էլեկտրոնային համակարգի ստեղծման աշխատանքները սկսված են: Փորձնական տարբերակով համակարգն առաջինը կներդրվի երկու մանկապարտեզներում:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների և պետական կառույցների կողմից փետրվար ամսվա ընթացքում ստացվել է  11 հազար 836 դիմում և գրություն: Բոլոր գրությունների պատասխանները դիմումատուներին տրամադրվել են սահմանված ժամկետում: Բացի այդ, զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին փետրվարին մասնակցել է 494 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 25 հարց դեռևս կատարման ընթացքում է:

Խորհրդակցության ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզ կատարած այցն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:  Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանի և մարզի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել ակտիվ համագործակցությունը ինչպես ՀՀ մարզերի, այնպես էլ ԼՂՀ շրջանների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս