
«Ով որտեղ կուզի՝ կառաջադրվի. սա է ՀՀԿ-ի դիրքորոշումը»:
Կոտայքի մարզպետի այս խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե նա խոսում է ամենաժողովրդավարական երկրի ամենաժողովրդավարական կուսակցության մասին: Իսկ իրականում Կովալն այս հարցում, մեղմ ասած, ստում է: Դեռեւս չեն մարել գյումրվա կրքերը, երբ Հանրապետական կուսակցությունն արգելեց գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրվել, այնինչ նա ամեն գնով ուզում էր կրկին զբաղեցնել այդ պաշտոնը: Համաձայնե՛ք, որ այդ իրավիճակը միանգամայն տարբերվում է մարզպետի կողմից ներկայացված իրականությունից: Հեռու չգնանք. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում եւս ՀՀԿ-ն չթույլատրեց առաջադրվել Գարուն Միրզոյանին: