Մինչ Հայ առաքելական եկեղեցին զբաղված է նոր կաթողիկոսարանի կառուցման աշխատանքով, Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է աղանդավորությունը: Վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ աղանդավորների ձեռքերը հասել են դպրոցներ: Համացանցում տարածված են նաեւ տեսանյութեր, թե աղանդավորներն ինչպիսի կոշտ մեթոդներով են իրականացնում իրենց քարոզչությունը` մարդկանց գլխին ուժեղ հարվածելով ու ասելով. «Կրակ Հիսուսի անունից»: Իհարկե, Հայաստանն ընդունել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, բայց եթե այս մեթոդներով քարոզչությունը շարունակվի, քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած ժողովրդի մոտ հավատամքի մասին պատկերացումները էականորեն կփոխվեն:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցին այսօր բավարար պայքար տանո՞ւմ է աղանդավորների դեմ: Ձեզ գոհացնո՞ւմ է այդ պայքարը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ինձ գոհացնում է Հայ առաքելական եկեղեցու պայքարն աղանդավորների դեմ՝ հաշվի առնելով մեր եկեղեցականների քանակը: Մենք մոտավորապես ունենք 300 հոգեւորական, ու այդ 300-ն աշխատում են հենց աղանդավորության դեմ: Ուստի, քանակը հաշվի առնելով, ինձ գոհացնում է տարվող պայքարը: Դպրոցներում տարվող աշխատանքի մասին կարող եմ ասել Սուրբ Հովհաննես եկեղեցու օրինակով. շաբաթվա մեջ երեք անգամ քարոզի օրեր ենք անցկացնում: Չմոռանանք նաեւ հեռուստատեսությամբ տարվող աշխատանքները, գոյություն ունեցող կրոնական դպրոցները… Հոգեւորականները լծված են իրենց գործին: Եթե այսքան քիչ ենք ու կարողանում ենք պայքարել, պատկերացրե՛ք, թե շատ լինեինք, ինչեր կարող էինք անել: Իսկ թե ինչու ենք քիչ, այս առումով եւս աշխատանքներ արվում են: Եկեղեցին վերահսկում է աղանդավորների գաղտնի մուտքը դպրոցներ: Մենք ունենք մանկավարժներ, որոնք այս առիթով աշխատանքից հեռացվել են: Իսկ որ ասում են՝ այսօր աղանդավորները շատացել են, ես համաձայն չեմ. այդ ամենն ուռճացված է: Իրենք են այդպիսի տպավորություն թողնում, որ շատ են: Այս առումով վտանգ չեմ տեսնում: Դուք եթե տեսնեք, թե ինչքան մարդ է գալիս եկեղեցի, չեք մտածի, որ վտանգ կա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա շատ նուրբ հարց է, քանի որ այստեղ ոչ թե աղանդների դեմ պայքարի հարցն է, այլ պարզապես Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացման խնդիրը: Եթե Հայ առաքելական եկեղեցին ամեն ինչ անի եկեղեցու դերի բարձրացման հարցում, ապա ինքնըստինքյան պայքարը ավելի լավ կլինի: Իհարկե, ոչ բոլոր կրոնական կազմակերպություններն են համարվում աղանդներ: Բայց ասեմ, որ եկեղեցու պայքարը բավարար չեմ համարում հոգեորսությամբ զբաղվող կազմակերպությունների դեմ պայքարի առումով: Ինչքան գիտեմ, ՀՀ կառավարությունը փոփոխությունների փաթեթ է ներկայացրել. կարծում եմ, որ այս ամենից հետո օրենքն իր ուժը կունենա:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ առաքելական եկեղեցին ոչ թե պետք է պայքարի աղանդների դեմ, այլ հզորացնելով իր համայնքը՝ պետք է հավատ սերմանի մարդկանց մեջ եկեղեցու նկատմամբ` ի շահ մեր հասարակության:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ