ՀՀ օրենսդրությամբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է գործարարությամբ զբաղվել: Դրա համար էլ Հայաստանի «ամենաերկարակյաց մարզպետ» Արմեն Ղուլարյանն իր բիզնեսներն ընտանիքի անդամների անուններով է ձեւակերպել: Նրա որդին՝ Նարեկը, բաժնետեր է Իջեւանում ավտոգազալիցքավորման ճնշիչ կայաններ աշխատեցնող «Առամնա» եւ «Դանամա» ՍՊԸ-ներում: Ի դեպ, «Առամնա» ՍՊԸ-ի գազալցակայանը երկար ժամանակ Իջեւանի տարածաշրջանում միակն էր. այդտեղ մշտապես մեքենաների հերթեր էին, կայանի տերերը մեծ շահույթներ էին ստանում: Իսկ Տավուշի մարզպետի կինը՝ Սիլվա Մկրտումյանը, Իջեւանի զորամասին հաց մատակարարող «Քարավանատուն» ՍՊԸ-ի երկու փայատերերից մեկն է: Զորամասին հաց մատակարարելը շատ եկամտաբեր գործ է, որովհետեւ արտադրանքի մեծաքանակ իրացումը երաշխավորված է: Հետո էլ՝ Հայաստանի բանակի ո՞ր զինվորն է բողոքում, եթե իր ճաշացանկի մաս կազմող հացն անորակ կամ նախատեսված քաշից պակաս է լինում:
ՄԱՐԶՊԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ