Շաբաթն իսկապես հաղթանակներով լեցուն էր. «Մանկական Նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը, մեկ միավորի տարբերությամբ զիջելով Ուկրաինայի ներկայացուցչին, գրավեց երկրորդ հորիզոնականը: Այն, որ Սոնան հայտնվեց երկրորդ հորիզոնականում, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի խոսքերով, Ռուսաստանի օգտին արված քայլ էր. «Քանի որ մեր մասնակիցը մրցութային օրերին բացառապես առավելագույն 11 միավոր է ստացել, միայն ժյուրիի մեկ անդամ է գնահատել տասը միավոր»: Սոնան անձամբ շատ ուրախ է, չէր սպասում, որ կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը, ուղղակի մի քիչ նեղվել է, որ մեկ միավորի տարբերությամբ է հայտնվել երկրորդ տեղում:
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԱԲԱԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ