
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան հիվանդությունից հետո վերսկսել է իր գաստրոլային գործունեությունը: Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել է երգչուհու տնօրեն Խիզրի Բայտազիևը:
Վերջինս հայտնել է, որ Ալեգրովան առողջացել է ու մարտի 8-ին ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Նշվում է, որ երգչուհու մյուս համերգները ևս կանցնեն սահմանված գրաֆիկով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրինա Ալեգրովան հետաձգել էր Երևանում մարտի 6-ին կայանալիք իր մենահամերգը: