Հայտնի է Պռոշյանում կրակոցներ արձակած մարդու անունը. նա որոնվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Պռոշյան գյուղի բնակիչ Արման Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել Նշան Ավետիսյանի նկատմամբ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նշան Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով վիրավորվել է 33-ամյա Արման Թադևոսյանը: Armlur.am-ի հետ զրույցում Արմենի մայրը` Ծովինար Թադևոսյանը, նշել է, որ շրջանառվող լուրերը, թե որդին դեպքի պահին մեքենայի ղեկին է եղել, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Արմենը կանգնած է եղել: Նրան մոտեցել ու կրակել են: Կասկածյալները ևս Պռոշյանի բնակիչներ են:




Լրահոս