ՀԱՐՑ. Լսել եմ, որ ոչ միշտ է անհրաժեշտ համապատասխան փաստաթղթեր հավաքել շինություն կառուցելու համար: Խնդրում եմ պարզաբանել՝ որ դեպքում չի պահանջվում շինարարության թույլտվություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց շինարարության թույլտվության կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների կառուցումը, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ չեն հակաuում uահմանված uերվիտուտներին: Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների ցանկը, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, uահմանված է ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի N 91 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով: Ցանկում աuտղանիշով նշված՝ շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության/քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ (համայնքի ղեկավար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, առանց շինթույլտվության գործունեություն ծավալելու իրավունք կա, բայց այդ իրավունքից օգտվելուց առաջ քաղաքացիները պետք է մանրակրկիտ կերպով իրենց իրավունքներին ծանոթանան շինարարության ընթացքում կամ դրա ավարտից հետո տհաճ իրավիճակում չհայտնվելու համար: