ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Շուտով ես պետք է անցնեմ թոշակի եւ ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ այն ստանալու համար:

Ստելլա Ամիրխանյան, 52 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:
Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի՝
1) անձնագիրը,
2) աշխատանքային գրքույկը եւ դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
3) սոցիալական ապահովագրության (իսկ 2008թ. հունվարի 1-ից՝ սոցիալական ապահովության) վճարումներ կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալու մասին տեղեկանքը,
4) լուսանկար (4×6 սմ չափի),
5) սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակային տարիքի մեր ընթերցողներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ գործող կարգին ու վարվել այնպես, ինչպես առաջարկում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:




Լրահոս