ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Թոռնիկս ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետը կարմիր դիպլոմով: Այժմ ուզում է ուսումը շարունակել իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Նա միակողմանի ծնողազուրկ է (հայրը մահացել է), իսկ մեր ընտանիքը «Փարոս»-ի անդամ է: Այսինքն՝ մեր ընտանիքը համարվում է անապահով: Այս պարագայում թոռնիկիս ուսման համար վարձ վճարելո՞ւ ենք, թե՞ անվճար է սովորելու, ինչպես հայտարարեցին հեռուստատեսությամբ:  

Ջուլիետա Զազինյան, 76 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Բարձրագույն ուսումնական հաստատությունը ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ իր միջոցների հաշվին ուսման վճարի մասնակի փոխհատուցում կատարում է սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների), միակողմանի ծնողազուրկ (միածնող) եւ այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ բուհերում ուսանողական նպաստներ տալու մասին դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի տասնհինգից մինչեւ սեպտեմբերի տասնհինգն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ուսանողական նպաստներ ստանալու համար դիմումներ ներկայացնելու ժամկետին քիչ է մնացել, բայց բուհերն էլ հազիվ թե կարողանան որոշակի զեղչեր տրամադրել: Ինչպես օրերս էր լրատվամիջոցներում նշվել, բուհերը միջոցներ չունեն, իսկ ցածր աշխատավարձերը չի բացառվում, որ որոշ ուսումնական հաստատություններում դասախոսական անձնակազմի գործադուլի հանգեցնեն:




Լրահոս