Հայ դաշնակահարը հրաժարվել է հունգարական մենահամերգներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հրաժարվել է միանգամից իր երկու մենահամերգներից: Առաջինը Բուդապեշտում կայանալիք համերգն էր: Դաշնակահարն իրեն վիրավորված է զգում հունգարական պետության կողմից հայ ազգին ուղղված վերջին ստորացուցիչ քայլից և համարում է, որ համերգի ժամանակ չի կարող անկեղծորեն և լիարժեք ցուցադրել իր հույզերը: Համերգը պետք է կայանար Բուդապեշտի “Moholy-Nagy” արվեստի համալսարանի համերգասրահում, հոկտեմբերի 23-ին և ծրագրում պետք է հնչեին հունգարներ Բ.Բարտոկի, Գ.Լիգետիի, Դ.Կուրտագի, Ֆ.Ֆարկաշի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Տ.Մանսուրյանի, Ա.Բաբաջանյանի և Ա.Խաչատրյանի ստեղծագործությունները: Երկրորդ համերգը “1900+” երևանյան համերգաշարի շրջանակներում կայանալիք համերգն էր, բացառապես հունգարական երաժշտության ծրագրով, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին, անմիջապես դաշնակահարի Երևան ժամանելուց հետո: Համերգը կփոխարինվի հավանաբար ամերիկյան երաժշտության ծրագրով:




Լրահոս