Առաջին անգամ եգիպտական հեռուստաալիքի եթերում կին է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ կին հաղորդավարներին թույլատրվել է հիջաբով երևալ եգիպտական պետական հեռուստաալիքի եթերում:
Ֆաթմա Նաբիլը պատմել է, որ իրեն 25 տարի շարունակ արգելել են երևալ պետական հեռուստաընկերության եթերում, իսկ այժմ նա կարող է կադրում հայտնվել, սակայն անպայման գլխաշորով: Նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի կառավարման օրոք հեռուստատեսությունում աշխատող և հիջաբ կրող կանանց արգելվում էր հայտնվել կադրում: Նաբիլը նշել է, որ Սալահ Աբդել Մակսուդի` Ինֆորմացիայի նախարարի պաշտոնում նշանակումից հետո իր առջև “կանաչ լույս” է վառվել :
 




Լրահոս