
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել փարիզյան ակումբը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Նրանք վերջնաժամկետ են տվել թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:
Վերջինիս առջև դրված է խնդիր. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ մրցաշրջանում պետք է հանդես գա Չեմպիոնների լիգայում: Խնդիրը չկատարելու դեպքում` Լուի վան Գալին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի հենց Լորան Բլանը: