
Sport-express-ը գնահատել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը «Սպարտակ»-ի կազմում` Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի` «Կրասնոդարի» հետ հանդիպմանը:
Նշենք, որ մոսկովյան ակումբը սեփական խաղադաշտում պարտվեց 1:3 հաշվով:
«Մովսիսյանը քիչ ջանք չգործադրեց, սակայն նախկին թիմակիցների դարպասին վտանգ չսպառնաց: Երբեմն կտրված էր միջին գծից»,- գրում է պարբերականը, որը 27-ամյա ֆուտբոլիստի խաղին տվել է 4.5 գնահատականը: