Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության նախորդ օրը Թոխմախի Մհերը քրեականների հավաք է կազմակերպել. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1in.am-ը գրում է. «Մամուլն արդեն անդրադարձել է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի եւ նրա ընկերների սպանության կապակցությամբ շրջանառվում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատից անուններ: Բացի այդ` «Առաջին լրատվական»-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ, որոնք ևս այս կամ այն կերպ հիմնավորում են շրջանառվող տեղեկությունները:

Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների, դեպքից 1 օր առաջ՝ գիշերը, Էրեբունի համայնքում գտնվող` Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում բավական մեծամասշտաբ հավաք է եղել, որին ներկա են եղել մի շարք քրեական հեղինակություններ ու այդ շրջանակից շատ այլ անձինք: Թե ի՞նչ հարցեր են քննարկել «գողականները», դժվար է ասել, սակայն հաջորդ օրը` կեսօրին, տեղի է ունեցել Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը:

Սպանության հիմնական կասկածյալներից է համարվում Թոխմախի Մհերի «մարդկանցից» մեկը` Գաստրիկ մականունով: Ըստ լուրերի` նա խնդիրներ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ, որոնց բավական սուր զարգացումներ են ստացել, ինչն էլ հանգեցրել է կատարվածին: Ըստ շրջանառվող լուրերի` կրակողը հենց Գաստրիկն է, ով այս պահին որոնվում է իրավապահների կողմից»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս