Քաղաքական շրջանակներում կոալիցիա կազմելու հարցն է քննարկվում. ՀՅԴ-ին 5 պորտֆել է խոստացվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է կոալիցիա ձեւավորելու հարցը: Թեեւ իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: Թեեւ դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, մեզ հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները: Արդեն նույնիսկ սկսել են շրջանառվել ՀՅԴ-ական հավանական նախարարների անունները: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից, ով նշեց, որ հարցերի չի պատասխանում: Նշենք, որ ՀՅԴ-ն շատ ավելի վաղ էր լքել եռյակը, ապա սատար կանգնեց սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան մենամարտում ստանձնեց խաղաղ հաշտարարի դերը: Այս ամենը փոխհատուցում է ենթադրում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս