ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորների խումբը մինչև հաջորդ քառօրյա կձևավորվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թերևս մինչև հաջորդ քառօրյա գլուխ կբերվի ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խմբի ձևավորումը: Արդեն իսկ ճշգրտվում են ֆորմատն ու անելիքները, որպեսզի նոր խումբը հանդես գա իբրև ինքնուրույն միավոր, բայց իրականում խմբում ընդգրկվածները հարկ եղած դեպքում խորհրդարանի քվեարկությունների ժամանակ կաջակցեն իշխող ՀՀԿ-ին: Համաձայն Աժ կանոնակարգ-օրենքի 15-րդ հոդվածի, առնվազն 10 պատգամավոր կարող է ստեղծել պատգամավորական խումբ՝ Աժ նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց հայտարարությունը: Մինչև վերջին օրերն ԱԺ-ում համապատասխան թվով անկախ պատգամավորներ չկային, բայց Մելիք Մանուկյանի, Աբրահամ Մանուկյանի և Մուրադ Գուլոյանի դիմումներից հետո թիվն ապահովվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս