Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիաի հրապարակած պաշտոնական տվյալներից: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել էր 11 հազար 919 ուղևոր:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում: Բանն այն է, որ դեպի հետխորհրդային երկրներ, և հատկապես Ռուսաստան, մարդիկ Հայաստանից արտագաղթում են ավտոբուսներով, քանի որ այդպես ավելի էժան է, ու հետները համեմատաբար ավելի շատ բեռ կարող են տանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս