Եթե հնարավոր է չգրանցել հանցագործության դեպքը, ոստիկանությունը չի գրանցում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թվականին Հայաստանում հանցագործությունների թվի կրճատում է արձանագրվել 2013-ի համեմատ: Եթե 2013-ին գրանցվել է 18 հազար 333 հանցագործություն, 2014-ին դրանց թիվը դարձել է 17 հազար 546: Թվում է սա լավ առիթ է շնորհավորելու կամ ծափահարելու մեր ոստիկանությանը: Բայց երբ ուսումնասիրում ենք այդ վիճակագրության բացվածքը, բավական տխուր պատկերի ականատես ենք դառնում: Պարզվում է այս նվազման առյուծի բաժինը վերաբերում է ոչ ծանր հանցագործություններին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է։ Ծանր հանցագործություններն աճել են 7.4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները մի ամբողջ 33 տոկոսով:

Եվ եթե այս տեսակետից ենք նայում հանցագործությունների թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը, հասկանում ենք, որ այն նորից ու կրկին չի արտահայտում կրիմինոգեն իրավիճակի իրական պատկերը, որովհետև չի կարող այդպես պատահել, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճի, իսկ մանր ու միջին ծանրության հանցագործությունների թիվը նվազի: Սա ընդամենը ոստիկանական հին ավանդույթի արգասիք է. բազմաթիվ դեպքերում, երբ հնարավոր է չգրանցել հանցագործության դեպքը, ոստիկանությունը չի գրանցում: Իսկ նման բան- անելու հավանականությունն ավելի մեծ է, երբ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցագործությունների հետ: Այս պարագայում ծածկադմբոց անելն ավելի հեշտ է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս