«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործն Ազգային անվտանգություն ուղարկելու նպատակը այն հույժ գաղտնիության պայմաններում, լրատվամիջոցների և լրագրողների աչքից հեռու քննելն է, և այդպես էլ արվում է: Դեպքից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել սպանության հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող անձանց անուններ, սակայն պաշտոնական ոչ մի տեղեկատվություն:
ԱԱԾ-ից միայն կրկնում են, որ, նախաքննության շահերից ելնելով, ոչինչ չեն կարող հայտնել: Մինչ ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում լրատվամիջոցների տարածած տեղեկությունները գործի շրջանակներում ձերբակալվածների մասով, արդեն իսկ հայտնի է կասկածյալներից մեկի ինքնությունը: Նախնական տեղեկություններով, Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության մեջ կասկածվում է «Գաստրիկ» կամ «Կաստրիկ» մականունով հայտնի մի անձնավորություն՝ Շենգավիթ վարչական շրջանից:
Մեր տեղեկություններով, վերջինս տևական ժամանակ կոնֆլիկտ ուներ Երրորդմասցի Լյովիկի հետ, ասում են, թե հակասությունները հասել էին ծայրահեղության, նույնիսկ նրան տարել, փակել են շնաբնում, մեքենան են վարել նրա ոտքերի վրայով և այլն:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: