ԼՂ-ում ընտրությունները թեժ են լինելու. Սամվել Բաբայանը կառաջնորդի՞ ընդդիմությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԼՂՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը:

Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է մարտի 19-ին, ժամը 18.00-ին: Ընտրությունների ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի ապրիլի 1-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում մտադիր են առաջադրվել «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՅԴ-ն, որն այսօր ղեկավարում է Արմեն Սարգսյանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Ընտրություններին կմասնակցի նաև Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի ղեկավարը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է ընտրություններին մասնակցի նաև «Շարժում 88» ընդդիմադիր կուսակցությունը: Արցախում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է՝ ընդդիմությունն առաջնորդի ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Մյուս տարբերակով էլ Սամվել Բաբայանը նման ցանկություն չունի, պարզապես ինչ-որ մարդիկ փորձում են շահարկել նրա անունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս