Ո՞վ է զբաղվելու «Անմոռուկների» բիզնեսով. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը» դարձել է գործարար շահերի բախման պատճառ։ Չնայած 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունը զգուշացնում է, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում և, որ դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի գլխավոր տնօրինությանը, շատերը պատրաստում են «Անմոռուկով» կրծքանշաններ և այլ ատրիբուտներ՝ վաճառքի համար:

Տնօրինության մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս պահին դրանք բոլորն օրենքից դուրս են։ «Անմոռուկը» արտադրական նպատակներով օգտագործելու համար գործարարները պետք է հայտ ներկայացնեն տնօրինությանը։ Երեկվա դրությամբ առկա էր 20-ից ավելի նման հայտ»:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս