
Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը` «Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում:
Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 41 փոխանցում` 80.5 տոկոս ճշգրտությամբ: Նա մեկ անգամ հաղթող է դուրս եկել գնդակի համար պայքարում, 4 անգամ ընդհատել մրցակիցների փոխանցումները, երեք անգամ էլ հաղթել օդային պայքարում:
Հենրիխը երկու անգամ խախտել է կանոնները՝ ստանալով մեկ դեղին քարտ: Մխիթարյանը ստացել է 6.85 գնահատականը: «Բորուսիայի» կազմում լավագույնը Սվեն Բենդերն է՝ 8.20: