Այսօր` սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով “Տոյոտա Կարոլա” Լ 24 79 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` “Դրախտ” ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող “ԶԻԼ” մակնիշի 496 OO 62 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Սարգսյանն է :
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Տոյոտա Կորոլայի” վարորդն ու ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ 50-ամյա Հասմիկ Շահինյանը և 27-ամյա Արևիկ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորները մայր ու աղջիկ են: Հիվանդանոցում Գ. Շամշյանին հայտնել են, որ Ա. Մարտիրոսյանը աշխատում է ֆինանսների նախարարությունում` որպես իրավաբան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի