Եվս 50 երիտասարդ միացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվս 50 երիտասարդներ համալրեցին ՀՀԿ շարքերը: Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երիտասարդներն իրենց կուսակցական անդամատոմսերը ստացան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի կողմից: Վերջինս ողջունեց և շնորհավորեց կուսակցականներին:
Իր խոսքում երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ կարևորում է երիտասարդների ընդգրկվածությունը և հետաքրքրվածությունը երկրում տեղի ունեցող էական գործընթացներում:

Նա ՀՀԿ շարքերը համալրածներին խորհուրդ տվեց կարողությունները, փորձն ու գիտելիքներն օգտագործել ի նպաստ մեր երկրի և կուսակցության:
Նա հույս հայտնեց միասնական աշխատանքով իրականացնել կուսակցական բոլոր նախագծերն ու ծրագրերը` նպաստելով մեր պետության զարգացմանն ու հզորացմանը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս