
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը:
Նշված համաձայնագրով` նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 7 միլիոն 250 հազար դրամին համարժեք վարկ: Գումարն ուղղվելու է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համար:
Ծրագրի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը` ծրագրի իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: