Անգամ պատերազմի մունետիկները, ինչպիսին է Հենրի Քիսենջերը, զգուշացնում են, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունը չի բերի ոչնչի` բացի աղետալի հետևանքներից. գրում է լրագրող Մարեյ Դոբինը The Tyee կանադական հրատարակչության համար:
«Կանադան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգներն ու Դաշինքից իրենց խաղալիքներով տղաները ցանկանում են Ռուսաստանի հետ հակամարտություն: Տարբեր սադրանքների միջոցով նրանք փորձում են Մոսկվայի հետ վարվել ինչ-որ աննշան գերտերության նման, որին կարելի է մշտապես սադրել՝ մնալով անպատիժ: Դրանում է կայանում ծայրահեղ վտանգավոր հիմարությունը, իսկ հիմար սխալներն Արևմուտքը, հազիվ թե, «ձգի» իր ներքին խնդիրեների ողջ համակարգով՝ տնտեսական լճացում, անհավասարություն ու քանդվող ենթակառուցվածքներ»,- նկատում է նա: