ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանից հայրենադարձված ամուսինների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից տեղեկանում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին Ադրբեջանից հայրենադարձված 5 հոգուց բաղկացած հայ ընտանիքի ամուսիններ Եղիշե Գևորգյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Մարդանյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված հոդվածի չափանիշներն են առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին հայրենադարձված ընտանիքի հայրը՝ Եղիշե Գևորգյանը, հայրենիք վերադառնալու օրը հայտարարել է, թե հակառակորդի «ձեռքի տակ գտնվելու» ողջ ընթացքում իրենք կտտանքների են ենթարկվել, խոշտանգվել և հացադուլ հայտարարել:

Հիշեցնենք նաև, որ այս ընտանիքի փոխանցումը տեղի է ունեցել Իջևանի և Ղազախի միջանկյալ հատվածում: Գևորգյանների ընտանիքը 2014 թվականին ապաստան էր խնդրել Ադրբեջանից, ավելի ուշ երրորդ երկիր տեղափոխվելու խնդրանքով էր հանդես եկել, ինչը հակառակորդ կողմը մերժել էր՝ առաջարկելով Ադրբեջանի քաղաքացիություն: Սրանից Հայաստանի քաղաքացիները հրաժարվել էին: Ի դեպ, ադրբեջանական կայքերը նշում էին, թե իրենց տարածքում գտնվելու ժամանակ հայկական ընտանիքի անդամները պարբերաբար բուժզննում են անցել, և նրանց մոտ առողջական որևէ խնդիր չի հայտնաբերվել: Չնայած այս ամենին՝ Գևորգյանն իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, տարբեր պահանջներ է ներկայացրել, միջազգային կառույցների հետ հանդիպումների ժամանակ անտեղի սպառնալիքներ է հնչեցրել, ինչես նաև՝ բազմիցս հացադուլ հայտարարել:




Լրահոս